Խնդրում եմ ինձ գրեն այն մարդիկ, ովքեր այս շրջանում ՔՊ-ից ինչ-որ ծառայությունների կամ աշխատանքների առաջարկներ ու խոստումներ են ստացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը:
«Խնդրում եմ գրեն նաև այն մարդիկ, ովքեր այլ հայացքներ ունենալու պատճառով աշխատանքի վայրում խնդիրներ են ունեցել, աշխատանքից հեռացրել են, կամ սպառնացել են, կհեռացնեն կամ առհասարակ իրենց գործունեության մեջ սպառնալիքներ են ունեցել այլ հայացքների պատճառով:
Խնդրում եմ այս վիդեոն հնարավորինս շատ տարածենք ու իմացեք, որ շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ»,- նշել է նա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/watch/?v=1388795456609119
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



