Հայաստանում սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված՝ ապրիլի 20-21-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։
Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HydrometeorologyandMonitoringCenter/posts/pfbid0NTz4pCsLyF4HbrSEvrb9cMX4iGFmC9m1T9uSbejvu7CkMTipn3WGXj7rfDX3Yrydl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



