Այսօր ևս մեկ անգամ պարզ երևաց այն թշվառ իրականությունը, որում ապրում ենք՝ համաներմամբ ազատ արձակվեց մի քանի հարյուր միլին պետական գումար մխսած Մարգար Օհանյանը: Հասարակության գիտակից մասի համար պետք է ամոթալի լինի այն, որ Մարգար Օհանյանին դիմավորում էին ինչպես ազգի հերոսի: Նրա հարազատները անգամ Ազգային Ժողովի պատգամավոր Կարամելի Հարութը մոռանալով, որ Մարգար Օհանյանը գողացել է թոշակառուների, նպաստառուների գումարները եկել էին նրան դիմավորելու: Հարազատների դեպքում կարելի է ինչ– որ պատճառներ գտնել, սակայն ինչ էր անում այնտեղ Ազգային Ժողովի պատգամավորը, ինչու էր նա դիմավարում իր և իր գործընկերների ընդունած օրենքներով դատված մարդուն: Մարգար Օհանյանը ևս մոռացել էր ի արարքի մասին և բանտից դուրս եկավ այնպես ինչպես ժամանակին Պարույր Հայրիկյանը, երբ Հայաստանի անկախության գաղափարի տարածման համար բանտ էր ընկել սովետական իշխանությունների կողմից: Մարգար Օհանյանին եկել էին դիմավորելու տասնյակ ջիպերով, որպեսզի ցույց տան, թե որտեղ են ծախսվել իր կողմից գողացված գումարները: Իսկ այս ընթացքում «մեծագույն հնացագործ» Տիգրան Առաքելյանը դեռևս անազատության մեջ է: Ահա թե որն է արդարադատությունը մեր երկրում՝ հարյուրավոր միլիոնները թալանած պաշտոնյային դիմավորում են ազգային հերոսին արժանի ձևով, իսկ երիտասարդը ով քաջություն է ունեցել իր քաղաքական տեսակետներն արտահայտել հայտնվել է բանտում: Ուր ենք ուզում գնալ այս արժեքներով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել