Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպիսի ֆանֆառներով Սողոմոնյան Վիկտորը հիմնադրեց «Ալֆա նյուզը», որն իբր պետք է Ռոբերտ Քոչարյանին սպասարկելուց զատ նաև համահայկական օրակարգեր գեներացներ՝ Մոսկվայից մինչև Երևան ու Լոս Անջելես:
Շատերի մոտ էր հարց առաջացել, թե Ռոբերտ Քոչարյանի ինչին է պետք հավելյայ լրատվամիջոցը, եթե 2021-ի տխրահռչակ «Կրելու ենք» օպերացիայից հետո Քոչարյանի «հականիկոլական» գործունեությունը սահմանափակվում էր պառլամենտում Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելով, տարվա կեսը Հունաստանում անցկացնելով ու տարին 1-2 հարցազրույց տալով: Ոմանք էլ կարծում էին, թե Քոչարյանն, իրոք, համահայկական օրակարգեր նախաձեռնելու հավակնություններ ունի:
Կյանքը ցույց տվեց, որ Քոչարյանը քաղաքական դիակ է և ասելիք չունի, իսկ «Ալֆա նյուզը» Սողոմոնյան Վիկտորի՝ Մոսկվայում կեղտող գործունեությունը լեգալացնելու համար էր ստեղծվել: Դրան գումարած՝ «Ալֆա նյուզի» տանիքի տակ է Վիկտորը փաթեթավորել քֆուրչի քոչարյանական ռուսախոս պառավների բրիգադին ու գարշաբերան ֆեյք տելեգրամ ալիքներին:
2021-ին «Կրելու ենք» դավադրությունից հետո տեղեկատվական դաշտում Քոչարյանն ու Վիկտորը մի բանում, անշուշտ, «հաջողել են. «Ալֆա նյուզի» տանիքի տակ գործող քֆուրչի տելեգրամ ալիքներով անվանարկել են բոլոր նրանց, ովքեր օբյեկտիվ հարցեր ունեն Քոչարյանի ընդդիմադիր կեցվածքի և ունակությունների մասին: Հայհոյել ու անվանարկել են ցանկացած մեկին, ով Նիկոլի դեմ ընդդիմադիր դրոշ է բարձրացրել՝ դրանից առաջ անզգուշություն ունենալով չհայտարարել, որ «մեկ ա՝ վերջում Քոչարյանն ա լինելու իշխանություն»:
Հ.Գ. Մոսկվայում վեր ընկած թունաքիմիկատը աչքիս չի հասկացել, որ մինչև վիրավորանքները չմաքրի, մինչև վերջ աղալու եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել