Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել։
Այս պահին կան հաստատված տեղեկություններ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մոտ երկու նավթային ենթակառուցվածքի և այդ երկրի արևելքում մեկ գազային օբյեկտի հասցված իրանական հարվածների մասին։
Իրանական հարվածի թիրախ է դարձել նաև մեկ օբյեկտ Կատարում։
Ըստ իրանական կողմի՝ բոլոր այդ ենթակառուցվածքներում ԱՄՆ-ը ուներ բաժնեմասեր կամ դրանք սպասարկում էին այդ երկրի ԶՈւ-երի կարիքները Մերձավոր Արևելքում։
Կոնկրետ կադրերով առայժմ չհաստատված տեղեկություններ կան, որ Սաուդյան Արաբիայի արևելքում տեղի հիմնականում շիա բնակչությունը փողոցներում իր ուրախությունն է արտահայտել իրանական հարվածների կապակցությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



