ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։
Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ երկուստեք կարևորելով ճգնաժամային պայմաններում սերտ փոխգործակցությունը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը:
Նախարար Միրզոյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid02roMBdyN2Pk2uW9qpoaUmHKYEJtpPmRyRj3dUkFJeXNgcXviHv7kvr1FRdpFEpSAgl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



