Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը Լենինգրադի բլոկադայի տարիներին։
1944թ-ի հունվարի 27-ը պատմական է Մեծ Հայրենական պատերազմի տարեգրության մեջ։
Ամբողջությամբ վերացվեց Լենինգրադի շրջափակումը։
Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը թե Մեծ Հայրենականի հաղթանակի,և թե մասնավորապես Լենինգրադի պաշտպանության գործում։
Ամբողջ թիկունքի ապահովումը ղեկավարում էր Անաստաս Միկոյանը,Էրմիտաժի էքսպոնատների պահպանումն ու տեղափոխումը ղեկավարում էր աշխարահռչակ գիտնական Հովսեփ Օրբելին, ծովային հրամանատարությունն իրականացնում էր ծովակալ Հովհաննես Իսակովը,իսկ Լենինգրադի երկինքը պաշտպանում էր ԽՍՀՄ կրկնակի հերոս՝ Նելսոն Ստեփանյանը։
2018- ի հունվարին Սանկտ Պետերռուրգում պատիվ եմ ունեցել նահանգապետ Պոլտավչենկոյի ու հայ բարերար Հրաչյա Պողոսյանի հետ միասին բացել Սանկտ Պետերբուրգի բլոկադան վերապրածների հուշարձանը։
Փառք Մեծ Հայրենականի հերոսներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02VHiNmamMbX364eA9WyUrYkcmMJFCnisG6ZGDxyiLgq2ws8SiXeF25RgzL2gzrUBhl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



