Պատճառաբանելով, թե ինչու են ներքին կարգով միլիարդներ բաժանել չինովնիկներին՝ Նիկոլն ԱԺ-ում հայտարարել է, թե դա արել են՝ կոռուպցիան հաղթահարելու միտումով՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ դրա արդյունքում Հայաստանում այլևս կոռուպցիա չի լինելու, և այն ձգտելու է 0-ին: «Մենք ասել ենք 0 կոռուպցիա, և մենք այսօր հասնում ենք 0 կոռուպցիայի»,-մասնավոապես՝ բարբաջել է Նիկոլն ու պնդել՝ դա շատ կարևոր քաղաքական ձեռքբերում է:

Նիկոլը բաց կերպով պնդում է, թե փաստացի օրինականացնելով կաշառքը՝ կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ: Նկատենք, որ չնայած աշխատավարձերի բարձրացումը կարևոր հանգամաք է՝ կանխարգելելու կոռուպցիան, բայց տվյալ դեպքում դրա հետ չէ, որ մենք գործ ունենք. երբ այս կամ այն պաշտոնյան ստանում է գումար ոչ թե օրենքով ֆիքսված աշխատավարձի տեսքով, այլ՝ իր վերադասի կամ վերադասի վերադասի հայեցողությամբ տրվող պարգևավճարի, դա այլևս դառնում է ոչ թե կոռուպցիայի կանխարգելման միջոց, այլ քաղաքական կոռուպցիայի դրսևորում: Նիկոլն իրեն հավատարմության դիմաց է այդ փողերը բաժանում, որ թիմակիցներն ու նրանց ենթակաները դիլխոր չմնան, քանի որ տեղյակ է՝ նրանք գիտեն, թե ասենք կոնկերտ Հակոբյան Անանն ինչ կարգի միլիոններ է բռնում այս ընթացքում ու թե ինչպես է Աշոտիկին հարստացնում:Նիկոլն ուզում է, որ իր ենթականերն իրենց առհամարհված չզգան:

Նիկոլն իրականում կոռուպցիայի հարն է. լեգիտիմացնում է սեփական քաղաքական նպատակներով բյուջեի վատնումը մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչպիսի սոցիալաան խնդիրներ կան այսօր մեր երկրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել