ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյան Ալենն անդրադարձել է որպես պարգևավճար բաշխված հայտնի միլիարդներին ու հայտարարել, թե տրված գումարները ոչ թե պարգևավճարներ են, այլ աշխատավարձեր, ուղղակի անունը դրել են «պարգևավճար» որպես անցումային տարբերակ: Ավելին՝ նա տեղեկացրել է, որ շուտով կրկին փողեր են բաժանելու ու դա անելու են՝ մարդկանց հագուստ ձեռք բերելու հնարավորոթյուն տալու:

Փաստորեր՝ նոր «կռուտիտ» են մտածել ՔՊ-ում՝ կարծելով՝ կարող են մարդկանց ականջներից լապշա կախել: Ընդ որում՝ հայտնի էլ չէ, թե հատկապես որ գրանցած արդյունքների համար է Նիկոլն իր քաղաքական կապիտալն այսպես բտկոխ անում. ռեալ վիճակը բոլորին էհայտնի երկրում:

Բայց այստեղ ամենաէականը Ալենի վերաբերմունքն է՝ հանրությանը. նա փաստացի թքել է հանային կարծիքի վրա մի դեպքում, երբ ընտրություններին ընդամենը մի քանի ամիս է մնում: Ինչի՞ մասին է սա խոսում:

Սա խոսում է այն, մասին, որ ՔՊ-ին դրսի տերերը երաշխիքներ են տվել ու վստահեցրել, որ ցանկացած արդյունք համարելու են լեգիտիմ: Եթե նույնիսկ օբյեկտիվորեն ասենք մի 8% ձայն էլ հավաքեն, բայց դա ներկայցնեն՝ 88, նույն եվրոպացիները կասկածի տակ չեն դնելու նկարված թվերը, հետևաբար ալենների խնդիրն այդ 8%-ը վհյուջեի փողերով պահելն է, իսկ մնացածն աշխարհաքաղաքականություն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել