Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հայտարարել է, որ հեռանում է. պատճառաբանել է, որ ֆեդերաիային պետությունն ուշադրություն չի դարձնում: «Հիմնական պատճառը որոշմանս այն աշխատանքային մթնոլորտն է, որ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում դահուկային մարզաձևը զարգացնելու, բայց դա միակողմանի չի կարող լինել: Ուղղակի որոշում ես կայացնում, որ միգուցե քո անձն է մարդկանց համար խանգարող, որ կարողանան այդ ոլորտը զարգացնել ու ես որոշեցի, որ իմ անձից ձերբազատում եմ մարդկանց»,-մասնավորապես՝ հայտարարել է նա:

«Tour de Ski» միջազգային մրցաշարում Հայաստանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանի խրոխտ քայլը հիշո՞ւմ եք. իր համազգեստի վրա գրված «Azerbaijan» գրությունը քողարկել էր՝ չցանկանալով այն իր կրծքին կրել։ Այդ միջադեպի ֆոնին ԿԳՄՍՆ պաշտոնապես դիմել էր Դահուկային ֆեդերացիային՝ խնդրելով պարզաբանել տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ սպորտը պետք է մնա սպորտի մասին, և պետք է պահպանվեն միջազգային մրցութային կանոնները: Իսկ ֆեդերացիան չէր դատապարտել մարզիկի այդ հայրենասիրական ժեստը ու հայտարարել էր, որ կմուծի տուգանքը։

Առավել քան ակնհայտ է, որ Սարգսյանի որոշումը կապված է հենց այս միջադեպի հետ. կա՛մ նրան ուղիղ կերպով ստիպել են դիմում գրել, կա՛մ ինքն է զզվել ու դուրս եկել՝ հասկանալով, թե ինչ ուղղությամբ է Ժաննան տանում սպորտը ու թե ով է այլևս Հայաստանում գլխավոր ֆավորիտը. Իլհամն է:

Չնայած ցավալի է, որ փորձառու կադր է հեռանում համակարգից, բայց Սարգսյանի քայլը գովելի է. կարող էր, չէ՞, «խաղաղության օրակարգ» տռռցներ ու Ժաննային հաճոյանար, բայց մարդը չի արել՝ նախընտրելով մնալ հայ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել