Իսկ ընդհանրապես չմոռնանաք, որ այս աշխարհը հանցագործ տղամարդու իշխանությամբ է այդքան անարդար ու անհոգի դարձել: Կանայք են, որ առաքելություն ունեն նրանց ստեղծած անարդար աշխարհը մաքրելու և առավել լուսավոր դարձնելու: Այդ առաքելությունը մեկը կատարում արժանավոր զավակներ լույս աշխարհ բերելով, մյուսը հենց պայքարի դաշտում, իսկ երրորդը իր մասնագիտական կարողությունները գործադրելով: Դժվար է կին լինել տղամարդու աշխարհում, դժվար է ճանապարհ հարթել տղամարդու գերակայությունը ճանաչող աշխարհում, առավել ևս դժվար է, երբ դու միայնակ ես ու խոցելի: Դժվար է, սակայն ոչ անհնարին: Կնոջ այդ ճանապարհը փշոտ է ու քարքարոտ, դժվար է ու շաաատ հին: Այդ ճանապարհի դառը պտուղները բազմաթիվ հզոր կանայք են ճաշակել, այդ ճանապարհին նրանք բազմաթիվ կորուստներ են ունեցել, ու հենց այդ ճանապարհով են նրանք խնձոր ճաշակող Եվայից Էվիտա Պերոն դարձել: Ոգու ուժ և կորով ձեզ, Եվաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել