Չաղ Պետոյի կնիկ Անդրեասյան Ժաննան էր ասուլիսում մեկնաբանել հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի մասնակցությամբ միջադեպը, որի ժամանակ մարզիկը իտալական «Tour de Ski» մրցաշարի ժամանակ կպչուն ժապավենով փակել էր մարզահագուստի վրա գրված «Ադրբեջան» բառը և տուգանվել այդ արարքի համար։ Հետաքրքիր է, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ողջունել է մարզիկին՝ հայտարարելով, որ պատրաստ է վճարել տուգանքը, իսկ ահա Պետոյի կնիկը շտապել է դատապարտել Միքայելյանին՝ հայտարարեով, թե սպորտը պետք է լինի սպորտի մասին, և կարևոր է մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևել արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին: «Մեր երկիրն էլ նախաձեռնել է մի քանի կարևոր կոնվենցիաների վավերացում միջազգային այս ուղղությամբ, և կարևոր եմ համարում, որ այդ բոլոր կանոններն առաջին հերթին պահպանվեն մասնակցող բոլոր կողմերի կողմից»,-մասնավորապես՝ հայտարարել է Ժաննան:
Զարմանալ պետք չէ. Ժաննան գիտի, որ եթե Իլհամի պատիվը չպաշտպանի, ապա Նիկոլը հերն ուղղակի անիծի: Բայց Ժաննան բնավ Նիկոլի հանդեպ վախից չէ, որ դատապարտել է հայ մարզիկի հայրենասիրական արարքը, քանի որ նա իր մտածելակերպով հար և նման է նրան, ում ենթակայության տակ հարստանում է:
Տեսնես Իլհամն ինչպե՞ս կպարգևատրեր իր մարզիկին, եթե նա ծածկեր «Armenia» բառը: Եթե հայի գլուխ կտրած անասունին հնարավոր բոլոր պարգևներին արժանացնում է, նման ժեստ անողին էլ թերևս դիլխոր չէր թողնի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: