Նիկոլը հստակեցրել է, թե ինչպես է ինքն ընտրել այն ընկերություններին, որոնք պետք է զբաղվեն Հայաստանն Ադրբեջանական ապրանքների սպառման շուկա սարքելու գործով. ասուլիսում խոստովանել է,որ ընտրել են նրանց, ովքեր «ավելորդ հայրենասիրություն» չէին ցուցաբերի, ովքեր իր առաջարկությունը սվիններով չէին ընդունի, ովքեր դեմ չէին ինի Հայաստանը բենզինի միջոցով «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու օրակարգին:

Փաստորեն՝ Նիկոլը խոստովանել է, որ Գռզոն հայրենասիրական կոմպլեքսներից զերծ է, իսկ նրա հետ նաև ևս մի հոգի: Գռզոն սկզբունքորեն երբեք էլ չի թաքցրել թոււքերի հանդեպ իր սերը,իսկ նրանց հետ առևտուր անելը այդ մարդու կյանքի գլխավոր նպատակն է եղել, որը Նիկոլն իրականացրել է, իհարկե:

Իրականում, սակայն, պետք է միամիտ լինել՝ հավատալու համար, թե միակ կրիտերիան Նիկոլի մատնանշածն է եղել. եթե Գռզոն Նիկոլի մոտիկը չլիներ, ապա երբեք Իլհամի բենզինն այստեղ վաճառելու թույլտվություն չէր ստանա նույնիսկ այն դեպքում, եթե Ալլահշուքյուրի կրոնը բացահայտորեն ընդուներ. նավթամթերքը ռազմավարական նշանակության բան է, ուստի դրա վրա «ճիշտ» մարդկանց վերահսկողությունը քաղաքական առոմով Նիկոլի համար կենսական է, իսկ «նոր» Հայաստանում «ամենաճիշտը» Գռզոն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել