Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ կապված Նիկոլի ու 10 եպիսկոպոսների կողմից ստորագրված հայտարարության հետ՝ վերաբերող եկեղեցու «բարենորոգման» մեկնարկին՝ դատապարտելով այդ քայլը: «…Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն…»,-մասնավորապես՝ ասված է այդ հայտարարության մեջ: Ի՞նչ է անում Նիկոլը՝ զուգահեռաբար ստեղծելով նոր իրականություն: Նա գիտակցաբար խախտում է եկեղեցու ինքնավարությունը՝ հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությունը, բաժանում ու խժդժդություն է մտցնում բուն եկեղեցու ներսում ու հասարակոթյան շրջանում, հարվածում է հայ եկեղեցու միջազգային հեղինակությանը: Կասկած չկա, որ Նիոլի այս քայլերի բուն նպատակներից մեկը հենց ՀԱԵ միջազգային հեղինակության սասանումն է, որն իր հետևից բերելու է խնդիրներ նաև սփյուռքյան կառույցների հետ. Ալլահշուքյուրի ու Էրդողանի թիվ մեկ թիրախը հենց Սփյուռքն է՝ պայմանավորված հայտնի հանգամանքներով, իսկ Սփյուռքին միավորողը եկեղեցին է, ուստի պառակտելով կեղեցին՝պառակտում են Սփյուռքը, պառակտելով Սփյուռքը՝ ոչնաչցնում են հայ ժողովրդին ու կտրում Հայաստանի թևերը: Արդյոք Էջմիածնին կհաջողվի՞ ճիշտ կեցվածքի ու մտածված քաղաքականության շնորհիվ կասեցնել այս պրոցեսն ու խուսափել վատթարագույն սցենարից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: