Հարցին՝ ի՞նչ կնվիրեիք ձեր ընդդիմախոսներին՝ ՔՊ-ական Խաչատրյան Արմենը պատասխանել է՝ բարություն, պետականամետ մտածողություն, նվիրվածություն ՀՀ-ին:
«Միլիցա Արմենը», համաձայնեք, բավական «առատաձեռն է գտնվել», բայց հարց է առաջանում՝ իսկ ինքն ու իր ՔՊ-ն ունե՞ն այն բարիքներից, որոնք պատրաստվում է Արմենը նվիրել:
Որպեսզի ինչ-որ մեկին ինչ-որ բան նվիրես, նախ պետք է ինքդ ինչ-որ բան ունենաս: Վերջին տարիներն ապացուցել են, որ ՔՊ-ականները զուրկ են այն ամենից, ինչ-որ բարեմաղթել է ընդդիմությանը «Միլիցա Արմենը». պետականամետ մտածողությունն ու ՔՊ-ականները միմյանցից մղոններով հեռու գտնվող իրար հակասող ու բացառող երևույթներ են, իսկ ինչ վերաբերում է նվիրվածությանը, ապա արձանագրենք, որ Նիկոլի սիրո օբյեկտը միայն Ադրբեջանի ժողովուրդն է հանդիսացել. նա Ադրբեջանին է նվիրված մինչև վերջ՝ ջանալով Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածել:
Այնպես որ՝ այլոց նվերներ անելու փոխարեն թող բարի լինեն, լքեն պետության ղեկը, որ Հայաստանը գոյատևի:



