Աբովյանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր, նա գտվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են Այրվածքաբանության ազգային կենտրոնից:
Ավելի վաղ, Shamshyan.com-ը հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած, որը Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչ է։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղում պարզել են, որ տեղի է ունեցել գազի արտահոսք, և աշխատակիցը, ըստ նախնական տեղեկությունների, ծխախոտով մտել է ներս, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



