Տարածաշրջանում խաղաղությանն այլընտրանք չտեսնող Միրզոյան Արոյին Հ1-ի Պետոն հարց է ուղղել՝ եթե դա այդպես է, եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները շոկոլադային են կամ այդպիսին դառնալու ճանապարհին են արդեն, ո՞րն է իմաստն այն հակահայ խոսույթի ու քայլերի, որոնք հնչում ու արվում են Բաքվի կողմից՝ «Արևմտյան Ադրբեջանից»՝ 300000 ադրբեջանցի վերաբնակեցնելու մասին հայտարարություններ, բռնազավթած հողերը չազատելուց՝ գերյաներին պատանդ պահելը:
Արոն հարցին հարցով է պատասխանել. «Է՛, ես էլ եմ ասում՝ իմաստը ո՞րն ա՝ շարունակաբար ագրեսիվ նարատիվներ տարածելու: Համաձայն եմ՝ չկա իմաստ»:
«Օմեգայի» ոչ ադեկվատ արձագանքը Ադրբեջանի հակահայ գործողություններին ինքնին յոյրատեսակ ցուցիչ է և վկայում է այն մասին, որ նա այդ հարցի պատասխանը կա՛մ չունի, կա՛մ շատ լավ գիտի, ուղղակի չի ասում, որ Նիկոլի ռեպուտացիային հարված չհասցնի: Արոն թերևս փորձել է ստեղծել տպավորություն, թե Ադրբեջանի գործողություններն իռացիոնալ են, անիմաստ, մինչդեռ իրականում այդ գործողությունները հեռուն գնացող քաղաքականության ու ծրագրերի հետևանք են, որոնց մասին Արոն նախընտրել է չխոսել. կարևորը հանրության մոտ խաղաղության անշրջելիության պատրանք ստեղծելն է, իսկ իրական հողի վրա Իլհամի ղազը դառնալը բնավ խնդիր չի կարող դիտվել. երբ դու պնդում ես, որ ամեն գնով խաղաղություն ես ուզում, իսկ թշնամին անվերջ բարձրացնում է այդ խաղաղության գինը, ապա դու ուզած-չուզած դատապարտված ես անվերջ զիջումների։ Արոն այս դեպքում այսպես կոչված պլան «բ» չի առաջարկում, չի ասում՝ եթե Ադրբեջանը վաղն էլ Երևանն ուզի, իսկ նույն Արևմուտքն էլ, ելնելով իր աշխարհաքաղաքական հաշվարկներից, Իլհամին աջակցի, ի՞նչ է ինքն անելու, կրկին իմաստ չի՞ տեսնելու:
Մյուս կողմից՝ ումի՞ց ի՞նչ ենք պահանջում. ախր Արոն՝ ո՞ւր, դիվանագիտությունը՝ ո՞ւր…

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5059
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել