Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Դեկտեմբերի 27-28-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։
Մարզերում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



