Սուրիկի ընատնեկան օֆիսի վերածված ՊՆ-ից հայտնել են, որ ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար է եղել Պաշտպանության նախարարությունում: «Ի գիտություն սենսացիաներ փնտրող լրատվամիջոցների՝ պարգևավճար է ստացել նաև Զինված ուժերի ամբողջ անձնակազմը՝ մեկ պաշտոնային դրույքաչափով, և դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են»,-մասնավորապես՝ ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Սուրիկը նման փողեր բաժանում, սիրո՞ւմ է հայոց բանակը, թե՞ խաղ է խաղում:
Պատասխանն ակնհայտ է՝ քողկարկում է, փորձում փողի միջոցով կոնտրոլի տակ պահել համակարգը: Փաստ է, որ Սուրիկը քանդում է բանակը, բայց որպեսզի շատ չճչա, փողին են զոռ տվել՝ փորձելով կանխել հնարավոր ներքին բունտը: Երևի հաշվարկել են, գցել-բռնել ու որոշել, որ համակարգում, այնուամենայնիվ, մնացած կլինեն նվիրյալներ, և որպեսզի բանակի հերն անիեծելու պրոցեսը հնարավորինս հարթ ընթացք ձեռք բերի, փորձում են փողով մարդկանց բերանը փակել: ՔՊ-ում վստահ են, որ նման կերպ կարող են քողարկել իրական նպատկները. Հայաստանը պետք է կա՛մ առհասարակ բանակ չունենա, կա՛մ այդ բանակը լինի բացարձակ բուտաֆորիա, որ Իլհամն իրեն անվտանգ զգա:



