Կրեմլը հասկանում է Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգ այցի չեղարկումը՝ պայմանավորված նրա խիստ զբաղված գրաֆիկով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մոսկվան և Բաքուն շարունակում են զարգացնել իրենց գործընկերությունը»,- հավելել է նա:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իլհամ Ալիևը չի կարողանա մասնակցել այսօր կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել