Մուրազի Բորիկը Սերժ Սարգսյանին մեղադրել է եկեղեցականների դեմ կոմպրոմատներ հավաքելու ու դրանք Նիկոլին ժառանգություն թողնելու համար. մասնավորապես՝ Արշակ սրբազանի մասնակցությամբ հայտնի տեսագրությունը Բորիկը հռչակել է որպես նախկին իշխանությունների ձեռամբ գոյացած մատերիալ, քանի որ, ըստ նրա, հրապարակված տեսնյութում բացակայում է ամսաթիվը, թե երբ է դա արվել, իսկ քանի որ բացակայում է, ուրեմն նախկին իշխանություներն են դրա իրական հեղինակը, իսկ Նիկոլն էլ քողարկել է այն, թե ով է իրականում դա նկարել՝ չցանկանալով նախկին իշխանություններին մատնել:
Բորիկը կրկին «խալաստոյ է կրակել»՝ չհասկանալով, որ որևիցե տեսագրության ամսաթվի բացակայությունը չի կարող լինել դրա հեղինակին որոշելու միջոց կամ չափանիշ: Բորիկը, լինելով մեդիա ոլորտի ներկայացուցիչ, չի կարող չիմանալ, որ տեսագրող սարքերի մի մասը չի ավելացնում ամսաթիվ, իսկ շատերն էլ երբեմն դիտավորյալ անջատում են «Timestamp»-ը, որպեսզի այն չխանգարի կադրին: Ավելին՝ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս անգամ միայն տեքստային նկարագրության հիման վրա այնպիսի տեսանյութեր ստանալ կամ մոնտաժել, որոնք օրիգինալ տեսագրությունից ոչնչով չեն տարբերվում սովորական մարդու աչքում: Ասել կուզի՝ եթե տեսագրության մեջ ամիս-ամսաթիվը չի երևում, ապա դա կարող է ապացուցել այդ տեսանյութի կատարյալ շինծու լինելը,այլ ոչ թե հակառակը:
Բորիկի փորձերը՝ ինչ-որ կերպ Սերժ Սարգսյանին կապելու Նիկոլի հետ, վաղուց հատել են տրամաբանականի ու բանականի սահմանները: Այս տղան ստացել է պատվեր շատ կոնկրետ մարդուց ու հիմա փորձում է ուղղակի նրա հույսերն արդարացնել՝ անձամբ հայտնվելով ծիծաղելի իրավիճակում:
Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք այս կամ այն հոգևորականի անձնական կյանքը, եթե այդ մարդը իր առաջ խնդիր չէր դրել՝ եկեղեցին հարվածի տակ դնելու: Ընդհակառակը՝ նրա օրոք եկեղեցին վայելում էր պետության լիակատար հովանավորությունն ու աջակցությունը, և սա փաստ է,որը չի կարելի հերքել:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5013
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել