Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբված տասը եպիսկոպոսները, որոնք պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը, որոշել են հենց վաղը ուլտիմատումով գնալ իրենց երբեմնի տունը՝ ՄայրԱթոռ՝ պահանջելու Վեհափառ Հայրապետի հրաժարականը:
Պյուռոսյան հաղթանակներով հայտնի նրանց պահանջի պատվիրատուն՝ Նիկոլ Փաշինյանը, կարճ ասած, ուզում է այս անգամ էլ ներհակությունների, ժողովրդի միջև պառակտումների գնով իր մտասևեռում-ցանկությունը իրականություն դարձնել, իսկ սրա համար անգամ քարոզչական ծխածածկույթն է ապահովում սեփական լրատվականներով: Ինչ խոսք, ադրբեջանական մեդիան, փաշազադեները հերթական հրճվանքը կապրեն…
Օրինակ, քիչ առաջ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», նրա կուսակցական կայքը՝ «Սիվիկ»-ը, նրանց սատելիտ և նորածիլ որոշ կայքէջեր, իրար հերթ չտալով՝ տարածում էին տեղեկություն, թե իբր Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) թեմական խորհուրդը միանում է Փաշինյանի հետ հանդիպած տասը տիրադավ եպիսկոպոսների վերջին ուղերձին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով:
Նկատենք՝ ոչ թե Բուլղարիայի հայոց թեմը, այլ իբրև թե՝ թեմական խորհուրդը: Բայց պարզվում է՝ ոչ էլ թեմական խորհուրդն է միացել. 168.аm-ը հավաստի աղբյուրներից ճշտել է, որ թեմական խորհրդի ընդամենը մի քանի անդամներ են որոշել այսպիսի հայտարարություն տարածել՝ կարգալույծ եղած Տեր Արմեն քահանա Մելքոնյանի մասնակցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել