Հայտարարելով, որ Եվրոպան նույնպես սովորել է իր ժողովրդավարությունը պաշտպանել՝ գլխի ուրույն ձևով աչքի ընկնող ՔՊ-ական Պապոյան Գևորը բերել է Հիտլերի օրինակը՝ հայտարարելով, թե երբ ժողովրդավարությունն ինքն իրեն չի պաշտպանում, իշխանության կարող են գալ նման մարդիկ:

Գևորի բերած օրինակը բավական տարածված է քաղաքական պրակտիկայում՝ իրականում հանդիսանալով մանիպուլյատիվ. այն հաճախ կիրառում են՝ ընդդիմախոսներին ծայրահեղական ներկայացնելու, սեփական իշխանության պահպանման անհրաժեշտությունը արդարացնելու, հասարակության մեջ վտանգի զգացում բորբոքելու։ Ընդ որում՝ սա՝ մի դեպքում, երբ հայտնի է, որ Հիտլերն իշխանության եկավ բավական ժողովրդավարական ճանապարհով՝ չնայած հետո դարձավ ժողովրդավարության թշնամին: Այս իմաստով Նիկոլն է Հիտլերի հայաստանյան «մանրակերտը», իսկ ժողովրդավարությունը պետք է հենց Նիկոլից պաշտպանել, որ տառացիորեն ոչնչացրել է դեմոկրատիան մեր երկրում. անկախ դատարանների մասին խոսելն այսօր լուրջ չի ընկալվում, մամուլը թիրախավորվում է, իշխանությանը վերահսկող մեխանիզմներն էականորեն կաղում են Հայաստանում։

Հշելով Հիտլերի մասին՝ Գևորն ընդամենը փորձել է լեգիտիմացնել ուժային կամ վարչական ռեսուրսների կիրառումը քաղաքական դաշտում ապագայում ու ներկայումս։ Մինչդեռ ՔՊ-ականներն այսօր ոչ թե պետք է Հիտլերին հիշեին կամ նրանով հասարակությանը վախեցնեին, այլ բարեհաճեին պատասանել մի քանի պարզ հարցի՝ ի՞նչ էին 2021-ին խոստացել, ի՞նչ ունենք այսօր, ինչպե՞ս կարելի է վստահել մեկին, ում հոգեկան վիճակը բվավական խնդրահարույց է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել