Կապված բանակում գրանցված հերթական ողբերգական դեպքի հետ՝ Պապիկյան Սուրիկին լրագրողներն ԱԺ-ում հարց են ուղղել՝ ի՞նչ կարող է ասել, ինչպե՞ս կմեկնաբանի, ինչին ի ատասխան Սուրիկն ասել է՝ ոչինչ. ելնելով նախաքննության շահերից՝ չի կարող ասել ավելին, քան այն, ինչ որ հայտնի է, բայց դեպքի առնչությամբ ցավում է:

Դեռ պարզ չէ՝ ծառայության ընթացքում մահացած հայտնաբերված Սմբատ Կիրակոսյանը ժամկետայի՞ն էր, թե՞ պայմանագրային, զորամասո՞ւմ, թե՞ դիրքերում է պատահել ողբերգությունը. ՊՆ-ն ու ՔԿ-ն դեռ մանրամասներ չեն հայտնում, սակայն նախնական տվյալներով՝ զինծառայողը կրակել է սեփական գլխին՝ գործելով ինքնասպանություն:

Բանակում մահերի մեծ մասը, ինչպես հայտնի է, հիմնականում որակվում են որպես ինքնասպանություն: Այսինքն՝ եթե նույնիսկ ադրբեջանցիները դիվերսիա էլ անեն ու դրա հետևանքով զոհեր լինեն, ոչ ոք չի իմանա՝ կոնկրետ ինչու են զինվոներ մահացել. շատ հաճախ թաքցվում է ճշմարտութունը, որպեսզի Նիկոլի «խաղաղութան օրակարգի» վրա ստվեր չնետվի: Սպանությունները ևս հաճախ կոծկվում են, որպեսզի բանակում տիրող իրական վիճակը սքողվի

Սուրիկի ցավալ-չցավալն այս իրավիճակում ոչինչ չի փոխում. պետք է ոչ միայն ցավալ, այլ այդ ցավից դրդված, եթե այն իսկապես առկա է, գործողություններ կատարել՝ բանակում խաղաղ պայմաներում զոհերը բացառելու համար:

Բայց ումի՞ց ի՞նչ ենք պահանջում. ախր Սուրիկը ժամանակին իր «օֆիցերին» բռնության էր ենթարկել, չէ՞, հիմա բանակը բարեփոխելո՞ւ է, բռնությունը բացառելո՞ւ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել