Սոնիկի հայտարարությունը հչում է բավական ծիծաղելի. եկեղեցին իրեն ենթարկեցնել է ջանում մի իշխանություն, որը 100%-ով գտնվում է արտաքին կառավարման տակ: Եթե ՔՊ-ն արտաքին ազդեցության գործակալ է, ապա դա նշանակում է, որ այդ ուժին ենթակա կառույցները ևս դառնում են այդպիսին, հետևաբար՝ եթե Սոնիկի նպատակն իսկապես եկեղեցին «արտաքին կառավարումից» դուրս դնելն է, ապա պետք է արվի ամեն ինչ, որպեսզի ՔՊ-ն չունենա ազդեցություն այդ կարևորագույն կառույցի վրա:
Մյուս կողմից՝ դժվար չէ հասկանալ Սոնիկի խոսքի ենթատեքստը. ՔՊ-ում «արտաքին կառավարում» ասելով հասկանաում են ռուսական ազդեցությունը, որը ՔՊ-ի համար դիտվում է՝ վտանգավոր: Բայց մի՞թե ռուսական ազդեցությունից եկեղեցին պոկելն ու դրա վրա արևմտյան ազդեցության տարածումը հարց է լուծում. գումարելիների տեղը փոխաելիս գումարը չի փոխվում, քանի որ ընդամենը փոխվելու են արտաքին դերակատարները, խնդիրն ավելի է խորանալու:
Սոնիկների համար մեկ խնդիրն իրենց արտաքին տերերի հրահանգները ճշգրտորեն կատարելն է, իսկ այդ ուժերը հրահանգել են կյանքի կոչել եկեղեցու վերաբերյալ Ալլահշուքյուրի ունեցած տեսլականը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4977
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



