Ահա թե ինչ տեսք է ունեցել Ռիո մոլի տարածքը, մինչև 2017 թվականը` Սամվել Կարապետյանի ներդրումը։
Իհարկե, «առաջընթաց» է, որ վերջապես ՔՊ-ականներից մեկը խոսեց երկրում գործարան կառուցելու և արտադրություն հիմնելու մեր օրակարգի մասին, բայց ՔՊ-ական պատգամավորին հուշեմ` 2017թվականից հետո Տաշիր Գրուպը ոչ թե մեկ, այլ մի քանի գործարան է կառուցել։
Իսկ Ռիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց։ Բայց, Սիսակ Գաբրիելյանը, ՔՊ-ական չէր լինի, եթե Հ1-ի ռեպորտաժը, որից օգտվել է, չֆիլտրեր ու այս փաստը միտումնավոր բաց չթողներ։ Այնպես որ, իրենք շարունակելու են աղմկել, Սամվել Կարապետյանը` կառուցել։
Հ.Գ. Իշխանական պատգամավորին մի բան էլ հիշեցնեմ` մինչև 2017թ-ը, Ռիո մոլի կառուցումը, իր հիշատակած ավերակ գործարանի տարածքը Սարալանջի պողոտան երկու մասի էր բաժանել։ Դա փաստող լուսանկարն էլ Մեկնաբանության մեջ եմ թողնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել