Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում» հրապարակված Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկարը կքննարկվի Մայր Աթոռում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։

Նշենք, որ հայտարարության մեջ նշվում է, թե,  իբր, մի խումբ եպիսկոպոսներ դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին կաթողիկոսին և Արշակ Սրբազանին հեռացնելու գործընթացին միանալու համար՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենՏ. Եսայի քահանա Արթենյանը նշեց.

«Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսամնասիրվի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես կգա անհրաժեշտ լուսաբանություններով»։

Հիշեցնենք, որ արդեն կան եպիսկոպոսներ, որոնք զարմանք են հայտնել, թե ինչպես է փաստաթղթում հայտնվել իրենց ստորագրությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել