Ռուբինյան Ռուբիկը ՏԻՄ ընտրությունը շփոթել է համզգային հանրաքվեի հետ. չի հասկանում, որ սահմանափակ ընտրազանգվածի քվեարկությունը չի կարող ներկայացվել որպես համազգայինն հեղինակություն ունեցող որևիցե ինստիտուտի կամ անձի լեգիտիմության վերաբերյալ ամբողջ ժողովրդի կարծիք: Ռուբոյի պնդումն ընդամենը քաղաքական մանիպուլյացիա է՝ ուղղված իշխանության օրակարգը լեգիտիմացնելուն ու հետևանք այն բանի,որ ՔՊ-ում էլ են հասկանում՝ չունեն Կաթողիկոսի հեռացման հարցում բավարար աջակցություն:
Մինչդեռ իրականությունն այն է, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները փաստեցին, որ ՔՊ-ի ունեցած վարչական և քարոզչական առավելությունները կարող են վճռորոշ լինել, իսկ ընդդիմությունն ունի կազմակերպչական կամ մարտավարական խնդիրներ, որոնք, եթե չվերացվեն կարող են վատ հետևանքների հանգեցնել։
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4888
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



