Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Այս մասին քաղաքապետը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
Գրառմանը կից Պայանը նաև լուսանկարներ է հրապարակել Գարեգին Երկրորդի հետ։
«Այսօր առավոտյան մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Ես հիշեցրել եմ նրան պատմական ամուր և հավերժական կապերի մասին, որոնք կապում են մեր քաղաքը հայ ժողովրդի հետ։ Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի»,- գրել է քաղաքապետը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 3–ին Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնել էր Շվեյցարիա, ապա երկօրյա այցով լինելու էր Ֆրանսիայում։
–00—ՅՄ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



