Tert.am-ը գրում է.

Վարչապետը երեկ բավական հստակ մեկնաբանեց հարցը։ Խոսքը որևէ ճնշման կամ պատարագի տեքստը ստիպողաբար փոխելու մասին չէ։ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, և բնական է, որ մենք տարբեր մարդկանց միջոցով,որոնք ծանոթ են հոգևորականների հետ,պարզաբանումներ ենք ստանում պատարագի վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին,  որ իրավապաշտպանները քննադատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա ԱԱԾ-ի միջոցով ստիպում է ցենզուրայի ենթարկել հոգևորականներին պատարագում իրենց տեքստը, որ 25 տարի շարունակ հնչեցրել են,  Փաշինյանը երեկ հաստատեց, որ նաև ԱԱԾ-ն է այսպես համոզում քահանաներին կրճատել Գարեգին երկրորդի Վեհափառի անունը:

Հովհաննիսյանը նշել է, որ նման ձևակերպումները՝ «ստիպում են», «ցենզուրայի ենթակա են դարձնում», իր կարծիքով, տեղին չեն. «Այդ մարդկանց թվում կարող են լինել նաև ԱԱԾ աշխատակիցներ, բայց դա որևէ կերպ կապ չունի ճնշման կամ ցենզուրայի հետ։ Վարչապետը ըստ այդմ է որոշում՝ մասնակցել պատարագին, թե ոչ՝ կախված նրանից, արդյոք տվյալ հոգևորականը կիսում է եկեղեցու նորոգման օրակարգը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել