Հարցին՝ Վաղարշապատում կայացած ընտրությունների արդյունքները դիտարկո՞ւմ եք որպես 2026-ի ընտրությունների հնարավոր սցենար, ՔՊ-ական Խուդայան Դավոն պատասխանել է.«Մենք մի քանի կարևոր քայլեր ենք իրականացրել էս ընտրությոյնների կազմակերպչական պրոցեսում: Բնականբար, ՔՊ վարչությունը կվերլուծի ընտրություների արդյունքը, նաև մեր իրականացրած քայլերը, որի արդյունքում կկայացնենք որոշումներ, որոնք մեզ կտանեն դեպի 2026թ.-ի համապետական ընտրություններ»:
Ի՞նչն է վերլուծելու Խուդաթյան Դավոն, վարչական ռեսուրսի չարաշահման մեխանիկա՞ն, թե՞ այն, թե ինչպես պետք է անել, որ գյուղերի հաշվին հնարավոր լինի 50+1 խփել. գյուղերի հաշվին է Մեխակյան Արգիշտիկը հաղթել:
Գյուղերը միշտ են Նիկոլի ուժեղ կողմը եղել, բայց ոչ միայն այն պատճառով, որ նրա կերպարը մոտ է միջին վիճակագրական հայ գյուղացուն, ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլը պետք եկած տեղը նաև ակցենտով է խոսում, այլև՝ այն, որ գյուղերում ընտրակեղծարարութունների, տարբեր տսակ չարաշահումների դիմելը շատ հեշտ է հենց միայն այն պատճառով, որ ընդդիմության ռեսուրսները հաճախ չեն բավարարում բոլոր գյուղական համայնքներում ու ընտրատեղամասերում դիտորդներ ունենալ կամ այնպիսի դիտորդներ, որոնց «վրայով անցնելը» կարող է իշխանությունների համար բարդ լինել:
Եթե 2026-ին Նիկոլը կրկին վերարտադրվի, ապա դա տեղի է ունենալու բացառապես գյուղաբնակներին մանիպուլացնելու հաշվին. քաղաքներում ՔՊ-ն երբեք էլ ուժեղ չի եղել, իսկ այժմ՝ առավել ևս:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4884
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



