Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կժամանի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա։ Այս մասին հայտնում է «Կազինֆորմ» գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի աշխատակազմին։
Այցի շրջանակում նախատեսվում են երկու երկրների պատվիրակությունների բանակցություններ։ Քննարկվելու են Ղազախստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման հնարավորությունները և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



