Մասնավորապես՝ Իլհամի հովանու ներքո գործող «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի խորհրդի անդամ Ջաֆարով Զահիդը հայտարարել է, թե տեղահանության քողի տակ իրականացված «ցեղասպանության» արդյունքում հայերն էթնիկ զտումներ են իրականացրել և Հայաստանում ստեղծել մոնոէթնիկ պետություն՝ նշելով, որ Իլհամի ելույթը ԱԳԱԱ-ի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը ծառայել է որպես ուղեցույց իրենց համար:
Հարց՝ եթե Ադրբեջանը մտադիր է Հայաստանի Հանրապետությունը ճանաչել քառակուսի կիլոմետրերով, ինչը դեռ չի արել այն դեպքում, երբ Իլհամի հայրենակիցը դա արել էր Ադրբեջանի հետ Եվրոպայում, ինչո՞ւ են Իլհամի ստրուկները պարբերաբար հանդես գալիս հայատյաց, ծավալապաշտական ու կեղտոտ ելույթներով՝ փորձելով ապալեգիտիմացնել Հայաստանը: Արցախը ենթարկել են ցեղասպանության բոլորի աչքի առաջ, իսկ հիմա Հյաստանին մեղադրում են ցեղասպանության համար, ու թող ոչ ոք չկասկածի, որ ոչ մի ՔՊ-ական ծտուն անգամ չի հանի՝ հակադարձելու այս հերյուրանքին: Միաժամանակ ուշագրավ է, որ հակահայ հայտարարությամբ հանդես եկող Զահիդն ուղիղ կերպով Իլհամին է հղում անոմ, ինչը նշանակում է, որ գործ ունենք Բաքվի պետական քաղաքականության հետ, որը, հակառակ Նիկոլի «խաղաղության օրակարգի», ոչ միայն շարունակվում է, այլև նոր թափ է ստանում, մինչդեռ այստեղ Նիոլը ինչ-որ TRIPP է հայերիս վրա «տուլիտ անում»:
Ադրբեջանից հնչող այսօրինակ հայտարարությունների նպատակը մեկն է՝ ստեղծել քարոզչական հիմքեր՝ հարմար առիթի դեպքում ներխուժելու Հայաստան:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4876
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



