Aysor.am-ը գրում է.
Ղարաբաղի անկախության թեման ֆեյք է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե շուտով, երբ կհրապարակի բանակցային թղթերը, դրանում բոլորը կհամոզվեն։
«Ավելին ասեմ՝ եթե 2018 թվականին մենք իշխանության չլինեինք... մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել, ուրիշ որևէ մեկը մնար՝ կարող է այսօր Հայաստանը չլիներ, ինչքան էլ որ անհամեստ է՝ ես սա պարտավոր եմ ասել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե սա իրենց առաքելություն է, որը կատարում են։
«Մենք նոր ենք սովորում, թե ինչ է պետությունը»,- նշեց նա։
Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2025/11/13/%D4%BB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/2409781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



