Վազգենն ու Նարեկը գիտեին, որ հերթական անգամ ռեժիմը կալանավորելու է: Բոլորն էլ դա գիտեին ու հիանում էին Նարեկի և Վազգենի համարձակությամբ և քաղաքացիական կեցվածքով: Այստեղ որևէ անակնկալ չկար…
Անակնկալ չկա նաև բերման ենթարկելու ձևում, որովհետև ՀՀ ԱԱԾ-ն վաղուց է վերածվել Նիկոլի ՉէԿա-ի, որը «ֆաս» հրամանով մարդ է կալանավորում: Կադրերը տեսել եք. առավոտ-գիշերով մասկաներով ու մինչև ատամները զինված «սպեցնազը» քնած մարդուն էնպես է կանդալում, կարծես պայթուցիկ ստեղծելու պահին ահաբեկչական խումբ է վնասազերծում:
Հիշեցնեմ, որ Նիկոլի ՉէԿա-ի այս «սպեցնազը» այն հզոր տղաներն են, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում հրաժարվել էին ադրբեջանական ստորաբաժանման դեմ գրոհի հրամանը կատարել՝ պատճառաբանելով, թե իրենց «այլ բանի համար են վարժեցրել»: Հենց այդ առթիթով Նիկոլի ՉէԿա-ի տնօրեն Քյարամյան Արգիշտը պաշտոնազրկվեց:
Նիկոլի ՉէԿա-ի «այլ բանը» առավոտ շուտ անզեն, տանը քնած մարդուն 20 հոգով ձեռնաշղթայելն է: Բա հո՞ դիմացները զինված թուրքական «սպեցնազը» չէ, որ ճողոպրեն մարտի դաշտից…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/pfbid06VU1z4QEyrUpG7SfSvD8Mg6Yc7sgpMv4jyHnkUzD35cAK3tjHJLo8CCea35F16z5l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



