Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-3-ն աշխատանքային այցով կգտնվի Եգիպոսի Արաբական Հանրապետությունում՝ Կահիրեում։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

Եգիպտոսի նախագահի հրավերով Հանրապետության նախագահը կմասնակցի Եգիպտոսի ազգային թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։

Այցի շրջանակներում նախատեսվում են նախագահի մի շարք հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել