Գեղարքունիքի մարզպետ Սարգսյան Կարենը, պարզվում է, չի տիրապետում թվերին. հարցին՝ քանի՞ մարդ է մարզից արտագաղթել, մարզպետը հայտարարել է, թե քանի որ կա ներգաղթ, ուստի ինքը տեղյակ չէ, թե որքան է կազմել արտագաղթը:

Գաղտնիք չէ, որ արտագաղթը Գեղարքունիքում լուրջ խնդիր է․ մարզը տարիներ շարունակ համարվել է Հայաստանի ամենաբարձր արտագաղթի մակարդակ ունեցողներից մեկը։

Այսպես՝ ըստ վիճակագրության՝ 2018-ին Գեղարքունիքի մշտական բնակչությունը կազմել է մոտ 214000 մարդ։ 2023-ին այն նվազել է՝հասնելով մինչև մոտ 190000-ի՝ հիմնականում աշխատատեղերի պակասի, ցածր եկամուտների, սեզոնային արտագնա աշխատանքների, սոցիալական անլուծելի խնդիրների պատճառով։

Կարենի պարտականությունն էր տիրապետել այս տվյալներին, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են մարզի զարգացման ռազմավարությանը։ Այսպիսով՝ մարզպետը կա՛մ չի տիրապետում իր մարզի ժողովրդագրական իրականությանը, կա՛մ էլ գիտակցաբար շրջանցել է խնդիրը՝ փորձելով մանիպուլացնել,հարցը շրջանցել:

Նա, իհարկե, միակը չէ ՔՊ-ի չինովնիկական թիմում, որ չի տիրապետոմ իրավիճակին, իր ոլորտին. Նիկոլի համար կարևոր է ոչ թե մարդկանց մասնագիտական կամ մտավոր կարողությունները, այլ քաղաքական հավատարմությունը, այսինքն՝ «ուսապարկ» լինելը: Կարենը երևի կարողացել է վաստակել Նիկոլի վստահությունը՝ ազատվելով «անիմաստ բաներով» սեփական միտքը ծանրաբեռնելու խնդրից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել