Վերջերս ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կարգված Հունանյան Հռիփսիկն է ի փառս Նիկոլի ինքնադրսևորման հնարավորոթյուն ստացել՝ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում անելով նիկոլաբարո պնդումներ. օրինակ՝ հայտարարել է, թե եկեղեցին չունի իրավունք՝ մտնելու քաղաքական դաշտ՝ պնդելով, թե միայն այն, որ պահանջ կամ կոչ է հնչել՝ուղղված Նիկոլին՝ հրաժարական տալու, արդեն իսկ նշանակում է, որ եկեղեցին քաղաքականության մեջ է մտել:

Բարձրագույն կրթություն չունեցող, բայց փոխարենը շատ «սեր» ունեցող այս թյուրիմացությունը փաստացի խոստովանել է, որ եկեղեցու դեմ տեղի ունեցող զազրելի պրոցեսը գլխավորապես իր տիրոջ՝ Նիկոլի քաղաքական վախերի հետևանք է. Նիկոլը հասկանում է եկեղեցու ուժն ու փորձում է ալլահշուքյուրների պահանջով մի կողմից այն նվաստացնել, պառակտել ու «գունավոր հեղափոխության» ենթարկել, մյուս կողմից՝ հալածել բոլոր այն հոգևորականներին, որոնք օտարի թելադրանքին դեմ են հանդես գալիս՝իրերը կոչելով իրենց անուններով:

Ինչ վերաբերում է եկեղեցու կոչին՝ հրաժարական տալու, ապա այն միանգամայն լեգիտիմ է, և նույնիսկ զարմանալի կլիներ, եթե եկեղեցու պես ազգային-հոգևոր կառույցը, տեսնելով Նիկոլի բերած ավերը, նման կոչ չաներ: Ահա հենց այդ պահանջի լեգիտիմության փաստն է, որ գազազեցրել է Նիկոլին՝ ստիպելով ՔՊ-ական «սիրառատռների» հետ միասին չարին ծառայել: Ի դեպ՝ Նիկոլի կողմից գրեթե ամեն առավոտ ֆեյսբուքյան ուղիղ եթերից արվող իբր ողջույնի կամ սիրո խոստովանության ժեստն իրականում գաղտնի միստիկ իմաստ է իր մեջ պարունակում՝ խորհրդանշելով չարքերից մեկին. Նիկոլը նման կերպ իր տերերին է ողջունում ու հնազանդություն հայտնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել