Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին կբարձրանա 3-5 աստիճանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել