Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է. նրա և ևս 7 պաշտոնյաների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով:

Ավելի քան ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ քաղաքական նպատակներով իրակնացվող գործողությունների հետ. ՔՊ-ում հույս ունեին, որ Ղուկասյանը, դառնալով քաղաքապետ, իրեն «համեստ» կպահի, սակայն լսելով նրա ելույթները՝ հասկացել են, որ նա կարող է գլխացավանք դառնալ հատկապես ընտրությունների ժամանակ, ուստի որոշել են լիկվիդացնել:

Հայաստանում մի հոգի է որոշում կայացնում, ու որոշում կայացնողը որոշել է մաքրել ՔՊ-ի ճանապարհը՝ ազատվելով նաև Վարդան Ղուկասյանից: Ճիշտ է՝ հիմա ՔՊ-ականներն իրենց ԶԼՄ-ների միջոցով փորձելու են համոզել, թե պրոցեսը չունի քաղաքկան հիմքեր, բայց միայն վերջին հիմարը կարող է չտեսնել, թե որն է այս ամենի իրական պատճառը: Հայաստանում տեղի է ունենում քաղաքական տեռոր, որի բուն նպատակը ՔՊ-ի վերարտարությունն ապահովելն է ու Նիկոլի իշխանության երկարաձգումը. վախեցած են ու հասկացել են, որ առանց այս ամենի չեն կարողանալու կատարել Իլհամի պատվերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել