Tert.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանը փչել և ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը, բայց այն այս անգամ ոչ թե Արցախյան հիմնախնդրի, այլ կրթության կարևորության մասին է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը նշել է, որ Փաշինյանը տեսել է, որ իր արցախյան բանակցային ստերը մեկ օր էլ չեն դիմանում ֆեյսբուքյան տիրույթում և պայթում են փուչիկի նման, նա որոշել է «պլաստինկեն» փոխել։
«Ավելի մեծ հակաքարոզչություն կրթության, քան դրա կարևորության մասին Նիկոլ Փաշինյանի զառանցանքներն են՝ դժվար է պատկերացնել»,- ասել է Աշոտյանը՝ նշելով, որ Հայաստանի ամենակիսագրագետ, թերուս մարդը զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը և վայելում բարեկեցիկ կյանք՝ բոլորի հաշվին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/10/14/ashotayn/4246537
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



