Որոշ տեղեկություններով՝ ձեւաչափը միայնակ մասնակցելն է, իսկ վարչապետի թեկնածուն` ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ Փորձեցինք այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանից, սակայն նա հարցը լսելուն պես հանկարծակիի եկավ ու պատասխանեց․ «Չեղավ, չեղավ»։ Ապա հորդորեց մասնակցել միջոցառմանը, որտեղ ամեն բան պարզ կլինի: Փաստորեն, չե՞ք հերքում։ Մանուկյանն անդրդվելի մնաց` կրկին հորդորելով մասնակցել միջոցառմանը։
Հիշեցնենք, որ կուսակցությունների մասնակցության դեպքում ընտրագրավի չափը 7,5 մլն դրամ է, դաշինքների դեպքում` 15 մլն։ Եթե սրան գումարենք նաեւ քարոզչության համար անհրաժեշտ գումարները, ապա կստացվի, որ ընտրություններին մասնակցելը թանկ հաճույք է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6b02e79a9b749097bbba800777470e80
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել