Ձևավորվող քաղաքական նոր ուժերին...
Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար:
Մի՛ կաշկանդվեք ճիշտը բարձրաձայնել/կրկնել:
Հիշեցման կարգով՝ շատ կարևորի մասին...
(10 հուլիս, 2018թ - Խաչատուրովի հետկանչը…):
ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանել է, որ նման բան իրենց հետ համաձայնեցված չի եղել
Պատուհասը մերժել է այդ առաջարկը (անձամբ է խոստովանել ԱԺ ամբիոնից):
Կրեմլից միանգամից հայտարարել են, որ դա անակնալ էր, և իրենք տեղյակ չեն եղել հայկական կողմի նման ծրագրի մասին:
Պարզ է,որ ՀՀ իշխանության այդ քայլից հետո ոչ մի երկիր չէր կարող կանգնել Արցախի կողքին, երբ Արցախի օրինական տերը՝ Հայաստանը, հրաժարվել էր վերջինից:
Մեղադրել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային կամ այլ ուժերի մեզ չօգնելու մեջ ուղղակի մանիպուլյացիա է քպ-ի և նրա աջակիցների կողմից:
Վերադառնանք պատուհասին.
Երբ ՀՀ վարչապետը, ով պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարն է, կրկին ԱԺ ամբիոնից հայտարարում է,որ «Արցախը թոկ էր՝ Հայաստանի վզից գցած», և նա այդ թոկը կտրել է... դա ինքնախոստովանություն է:
Երբ հարցին, թե հնարավորության դեպքում այլ կերպ կվարվե՞ր, պատասխանում է «ոչ, նույնությամբ կկրկնեի»...
դա ևս ինքնախոստովանություն է:
Խոստովանություն Արցախը հանձնելու մասին:
ՀՀ ներկայիս վարչապետն իր քպ-ով Արցախի/Հայաստանի հանդեպ պետական դավաճանություն է գործել: Իսկ դավաճանները պետք է պատժվեն:
Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.julfalakyan/posts/pfbid0aDnYGYfBcfo5oMC5aaVdk7Ds3vHLvSQ9QGECzMAMMM87nQ4suUX2YGARv8ZuhGGfl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



