Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում, հանդիպել հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։ Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից․

«Ամփոփվել են իրականացված աշխատանքները.

գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով և պատվոգրերով»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել