Նախ այն մասին, թե ինչ է նշանակում երաշխավոր այս դեպքում: Երաշխավորներն այն միջազգային ուժերը պետք է լինեին, որոնք պարտավորվելու էին վերահսկել և ապահովել փաստաթղթի կատարումը: Թամփը կոնկրետ այս դեպքում ընդամենը հանդես է եկել որպես վկա: Այսինքն՝ չնայած Թրամփի ստորագրությունն այնտեղ կա, բայց դա վկայի, այլ ոչ թե երաշխավորի ստորագրություն է՝ վկա, որ կոչ է արել ընդամենը իրեն զանգահարել, եթե ծագեն խնդիրներ՝ չհստակեցնբելով իր անելիքը: Երաշխավորների առկայությունը չափազանց կարևոր է այն առոմով, որ եթե այդպիսիք չկան, ապա ստորագրությունը մնում է պարզապես քաղաքական ժեստ, ոչ թե դառնում պարտավորեցնող մեխանիզմ։
Այսպիսով՝ Չախոյան Տարոնի պնդումը, թե փաստաթղթի երաշխավորներն են այն լիդերները, ովքեր ստորագրել են, ոչ միայն անլուրջ է, այլև վտանգավոր։ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող փաստաթղթերը չեն կարող հիմնվել միայն քաղաքական գործիչների «բարի կամքի» վրա հատկապես այն դեպքում, երբ քաղաքական գործիչներից մեկն Իլհամն է, մյուսը՝ նրա հարիֆը։
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4722
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



