Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատող Թորոսյան Արսենը հպարտությամբ «ավետել է», որ Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ:

Կողմերն իբր խոսել են երկու երկրների ոլորտային առաջնահերթությունների ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ ոլորտային համագործակցությունը ևս կնպաստի դրան։ Հանդիպման ավարտին կողմերը փորձի փոխանակման և համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել։ Այս ամենի մասին տեղեկանում ենք «Պսիխի» նախարարության տարածած հաղորդագրությունից:

Թեև հանդիպումը ներկայացվել է որպես մասնագիտական և ոլորտային համագործակցության հնարավորություն, իրականում այն կրել է բոլորովին այլ բնույթ. Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը ոչ միայն Թուրքիայի կառավարության անդամ է, այլև հայտնի է որպես նախագահ Էրդողանի «հոգևոր դուստր» և Հայոց ցեղասպանության ժխտող գործիչ, հետևաբար՝ նրա պես մեկի հետ որևէ հանդիպում ընկալվում է որպես Հայաստանի կողմից լեգիտիմացում մի քաղաքական գործչի, որը տարիներ շարունակ հանդես է եկել հայատյաց հայտարարություններով։Չմոռանանք, որ Գյոքթաշը 2015-ին հեռացվել էր Բելգիայի «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցությունից հենց այն պատճառով, որ հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս փաստը նրան դարձնում է ոչ թե պարզապես թուրք պաշտոնյա, այլ ցեղասպանության ժխտման խորհրդանիշ։ Հետևաբար՝ «Պսիխը», հանդիպելով թրքուհու հետ, նսեմացրել է մեր պատմական հիշողությունը և զոհերի հիշատակը՝ չմտածելով, որ Հայաստանի հասարակության մեջ նման հանդիպումները կարող են խորացնել վստահության ճգնաժամը մի դեպքում, երբ նույն Նիկոլը հանրային վստահության լուրջ կարիք ունի. ռեյտինգը հասել է պատմական մինիմումի:

Թրքուհին, ըստ երևույթին, ինստրոիկտաժի է ենթարկել Պսիխին՝ տալով նրան համապատասպան «մետադիչկա», թե ինչպես պետք է Հայաստանը փուլ առ փույլ «Արևմտյան Ադրբեջան» սարքեն, որ Էրդողանն ուրախանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել