«Պսիխի» հայտարարթյունն ավելի քան աբսուրդային է ստացվել. պնդել, թե նորոգված այգին կամ ասֆալտապատ ճանապարհը կարող են փոխարինել հանապազօրյա հացին, կարող է միայն թունդ նիկոլականը, որ ընկալունակության հետ լուրջ խնդիրներ ունի: Արսենը չի՞ հասկանում, որ սոցիալական պետության տրամաբանության մեջ կապիտալ ծախսերն ու սոցիալական աջակցությունը միմյանց փոխարինելի երևույթներ չեն. դրանք պետք է իրականացվեն զուգահեռաբար։ Եթե կապիտալ ծախսերը վերջնադյունքում չեն հանգեցնում բարեկեցության մակարդի աճին, ապա դանք իզուր են արվում, իսկ բարեկեցության համար նախևառաջ քաղաքացուն պետք է բավարար եկամուտ՝ անկախ նրանից, թե քանի մանկապարտեզ է Արսենը վերնորոգում ու դրա անվան տակ «ատկակ» անում:
Իրականում ՔՊ-ականը փորձել է իր թիմի ձախողված սոցիալական քաղաքականության արդարացման համար ինչ-որ «հիմնավոր» պատճառներ մոգոնել՝ կարծելով, թե այդպիսով կկարողանա իրենց հանդեպ առկա հանրային ատելությունը մեղմել: Այնինչ հակառակ արդյունքի է հանգել՝ է՛լ ավելի ընդգծելով ՔՊ-ի հակամարդկային էությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4927
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



