Թե ինչու, կարելի է ենթադրել: Բացառված չէ, որ նա ուղղակի հոգնել է տեսախցիկներից ու իրեն սուր հացեր ուղղող լրագրողներից՝ որոշելով մի քիչ էլ հանգիստ ապրել. լինել երկրի գլխավոր օլիգարխն ու միաժամանակ հայտնվել խորհրդարանում բավական մեծ բեռ է Գռզոյի պես մեկի համար, որի գործերում շատ մութ անկյուններ են դեռ մնում, որ հետո պետք է բացահայտվեն ու լուսավորվեն: Մյուս կողմից՝ բացառված չէ, որ հենց Նիկոլն էլ Գռզոյին հրամցրած լինի այդ գաղափարը, որպեսզի շատ չճչա նրանց սերտագույն կապը. բոլոր դեպքերում Գռզոն հակասական կերպար է, տարբեր մարդկանց մոտ տարբեր բաների հետ է ասոցացվում, իսկ Նիկոլին պետք է հնարավորինս սպիտակ երևալ ընտրություններում:
Բայց անկախ նրանից, թե Գռզոն կլիներ գալիք խորհրդարանում, թե՝ ոչ, դրանից նրա գործերը չեն վատանալու, ընդհակառակը՝ նա ավելի ազատ ու անկաշկանդ գործելու հնարավրութուն է ստանալու՝ շատ լավ իմանալով, որ իր բիզնեսի պաշպանության հարցում պրոբլեմներ չեն կարող ծագել պատգամավոր չլինելու բերումով. Աննան սիրում է հարուստ «ձյաձկաների», իսկ Գռզոն դրանց միջից առատարան է…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4943
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



