Լրագրողների հետ զրույցում Նիկոլը հայտարարել է, թե «մեծ համոզմունք» ունի, որ 2026-ի ԱԺ ընտրություններում ժողովուրդը ՔՊ-ին տված մանդատը երկարացնելու է, քանի որ, ըստ Նիկոլի, «խաղաղության օրակարգի» հեղինակը ժողովուրդն է:
Մոլդովայում կայացած ընտրությունները, երբ այդ երկրի բնակչության մեծ մասը դեմ է քվեարկել եվրոպամետ իշխանություններին, սակայն իշխանությունները կրկին հաղթել են շնորհիվ որոշակի մեխանզմների, ոմանց տվել է առիթ՝ ոչ անհիմն կերպով կարծելու, որ նույն բանն էլ կարող է կրկնվել Հայաստանում. Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունների մոդելը կարող է այստեղ կիրառվել:

Նիկոլի ինքնավստահությունը, որը նա դրսևորում է ոչ առաջին անգամ ընտրությունների հարցում, վախեցնող է: Նրան ինչ-որ բա՞ն են խոստացել, բացատրե՞լ են այն մեխանիզմները, որոնց օգնությամբ 15% ժողովրդականություն էլ չվայելող ՔՊ-ն կարող է վերարտարդվել՝ ստանալով ասենք սահմանադրական մեծամասնություն: Ակնհայտ է, որ Նիկոլի պնդումը, թե Իլհամին լիզելուն միտված քաղաքականությունը ժողովրդինն է, ընդամենը ձեռառնոցի է, բայց եթե նա չունենար համոզում, արդյոք այսպես կծաղրե՞ր սեփական երկրի բնակչությանը՝փորձելով հիմնավորել իր ապագա «հաղթանակը»:
Մի բան հստակ է՝ Նիկոլի հետ ընտրություների գնալը թակարդ է, որտեղ հայտնվելու դեպքում որևէ քաղաքական ուժ շանս չի ունենալու: Հետևաբար՝ ընդդիմությունը պետք է կարողանա սեփական օրակարգը պարտադրել՝ սեփական գոյությունը պահպանելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել