Իշխող ուժից սեպտեմբերի 27-ին ոչ մեկ Եռաբլուր չայցելեց:
Նախկինում երբ Նիկոլը ծնկի էր գալիս ամեն շիրիմի դիմաց, այսօր ծնկի է գալիս Ֆեստիվառի բեմին: Որովհետև շիրիմի դիմաց հանդիսատես քիչ կա, իսկ Ֆեստիվառին հազարավոր մարդիկ կան: Երկրի թիվ 1 թամադայի շոուն պետք է մասսայականություն վայելի: Իսկ դրա համար պետք է պետական միջոցներով կազմակերպվի քեֆուրախություն, որին մասնակից պոտենցիալ ընտրողների դիմաց եթե կարիք լինի ոչ միայն ծնկի կգա, այլ նաև սալտո կտա:
2021-ին ընտրվելու համար պետք էր ծնկի գալ շիրիմների դիմաց: Հիմա դրա կարիքը էլ չկա:
Մեր աչքի առաջ փակվում է Եռաբլուրի էջը: Այն վայրի էջը, որի ծավալների մեծացման մեջ Նիկոլն ունի անուրանալի ներդրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmkhitaryangyumri/posts/pfbid0EzCMeptTNLaBuENhhjCesVRt7xRoXmCLEu4J555rRZvT7HeMTKN3ZyLXLbXYaWQMl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



